Պուտինը չի նշի ՌԴ նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը. Պեսկով168.am-ը գրում է.

Ռուսական Интерфакс‎ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում նշել Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով՝ Պուտինի մոտ այսօր պլանավորված է սովորական օրակարգ. «Արժե ընդգծել, որ այսօր տարեդարձ է:

15 տարի առաջ Պուտինն առաջին անգամ հաղթեց ընտրություններում և ընտրվեց Ռուսաստանի նախագահ: Սակայն դրա հետ կապված՝ նախագահի գրաֆիկում պլանավորված չէ տոնական որևէ միջոցառում: Բացարձակապես աշխատանքային օրակարգ է»: 2000 թվականին Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններում Պուտինը հաղթանակ է տարել առաջին իսկ փուլում՝ հավաքվելով ընտրողների քվեների գրեթե 53 տոկոսը: Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել էր 69 տոկոս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել