Armlur.am-ը գրում է.
Սուր շնչառական հիվանդության դեպքերի հետ կապված դպրոցներում արձակուրդը երկարացնելու մասին որոշումից հետո նվազել են վարակների և շտապօգնության կանչերի թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով մանկապարտեզներում տիրող իրավիճակին` նախարարն ասաց, որ յուրաքանչյուր մանկապարտեզ եղել է խիստ հսկողության և ուշադրության ներքո: Նա հայտնեց, որ այս օրերին փակվել է 7 մանկապարտեզ, որից հինգը Արագածոտնի մարզում, մյուս երկուսը նույպես մարզային մանկապարտեզներ են եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/327008/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



