KasparovGalaTV.am-ը գրում է․

«Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը ելույթ ունենալով հոլանդական Թիլբուրգի Nexus ինստիտուտում, կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային»,- հաղորդում է ավստրիական Die Presse թերթը:

«Եթե Պուտինը զգա, որ մենք (արեւմուտքը-խմբ.) ցուցաբերում ենք թուլություն, ապա նա ավելի հեռուն կգնա»,- ասել է Կասպարովը: Նրա խոսքերով, Պուտինը «վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար». «առաջին անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եվրոպայի սահմանները կրկին փոխվել են բռնապետի կողմից: Եվ, եթե հիմա արեւմուտքը Պուտինի դեմ հանդես չգա վճռական կերպով, ապա վտանգի մեջ կհայտնվի ամբողջ Ուկրաինան, ինչպես նաեւ Մերձբալթիկան: Եվրոպան չպետք է հանձնվի»,- ընդգծել է նա: «Զենքի մատակարարումն Ուկրաինային Պուտինին, իհարկե չի կանգնեցնի, բայց նրա վճարած գինն ավելի բարձր կլինի»:

Կասպարովը նաեւ համեմատել է Պուտինին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: «Եվրոպան ինքնին հակված է փոխզիջումների գնալ: Իրավիճակ ստեղծելը, երբ երկու կողմերն էլ շահող դուրս կգան՝ միշտ էլ լավ է, սակայն դա հնարավոր չէ ոչ «Իսլամական պետության», ոչ էլ Պուտինի հետ»: «Նրա միակ նպատակն իր իշխանության պահպանումն է եւ մենք պետք է գիտակցենք այս իրողությունը»,- նշել է նա: Պուտինն «իր կյանքի մնացորդը կանցկացնի Կրեմլում, նա կմեռնի Կրեմլում: Միայն, թե երբ եւ ինչպես՝ դա չգիտեմ»,- ասել է Գասպարովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել