Hraparak.am-ը գրում է․

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան մարտի 25-ին ««Հայաստանում Եվրոպական քաղաքականության իրականացում 2014 թվականի ընթացքում առաջընթացը եւ առաջարկություններ գործողությունների համար» զեկույցը ներկայացնելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Պատասխանելով Հայաստանում ապրիլի 24-ին սպասվող միջոցառումներին ԵՄ մասնակցության հարցին՝ Տրայան Հրիսթեան ասել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի կարող ապրիլի 24-ին այցելել Հայաստան եւ մասնակցել ոգեկոչման արարողությանը, բայց նաև վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը պատշաճ կերպով ներկա կգտնվի այդ արարողությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել