Այս օրերին Հայաստանը՝ հիմնականում Երևանը, ողողված է պարսիկ զբոսաշրջիկներով: Ես սա համարում եմ լավ միտում, երբ մեր երկիր զանգվածաբար այցելում են օտարերկրյա զբոսաշրջիկներ: Եթե մենք նպատակ ունենք, որ մեր մշակույթը, արվեստը, գիտությունն ու ընդհանրապես Հայաստանը ներկայացնենք օտարներին, ապա պետք է պատրաստ լինենք այդ օտարներին հյուրընկալել մեր երկրում: Մի կողմ դրեք ավելորդ սենտիմենտալությունը և համակերպվեք այն մտքին, որ պարսիկները ևս կարող են այցելել մեր երկիր որպես զբոսաշրջիկ: Այս օրերին առևտրականներին որ հարցնեք՝ ո՞նց են գործներդ, բոլորն էլ կպատասխանեն. «Լավ ա՝ էս պարսիկներն էլ եկել են, մի քիչ շարժ կա»... Թացը չորից տարբերել է պետք, և ես ասում եմ. բարի գալուստ Հայաստան, սիրելի հյուրեր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/931703526879985?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



