Ներմուծվող ապրանքների զգալի մասն արտադրվում է տեխոլոգիական խախտումներով. Արծվիկ ՄինասյանYerkir.am-ը գրում է.

Այսօր ԱԺ նիստում, երբ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր ՏՄՊՊՀ 2015թ. ծրագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նրան:   «Սա ներկայացուցչական մարմին է, և պատգամավորըՍահմանադրության համաձայն, իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը, և այդ կարծիքի շրջանակներում պատասխանատվություն չի կարող կրել, եթե դա իհարկե զրպարտություն և վիրավորանք չէ: Կխնդրեի, որ այս կանոնը հարգեիք: Դուք ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի, ասացիք, որ ձեզ անձերը չեն հետարքրքում, մինչդեռ օրենքով Ձեր կարևոր խնդիրներից մեկը անձանց խմբի բացահայտումն է ՝ պատշաճ մրցակցություն ապահովելու համար , հետևաբար ձեզ սեփականատերերը մինշանակ հետաքրքրում են :   Եթե կա անձ, որը միքանի ազդեցություն ունեցող ընկերությունների սեփականատերն է, և մենաշնորհ կա, պարզ է, որ ասյտեղ կարող են մենաշնորհների հետ կապված խնդիրներ լինել: Վերջերս բացահայտ են դարձել ապրանքային հատկապես սննդային շուկաներում ոչ պատշաճ կամ ոչ համարժեք որակի ապրանքների շրջանառությունը, իրացումը , որի արդյունքում տուժում է սպառողը: Որքանով՞ եք տեսնում ձեր հանձնաժողվի գործունեության և սպառողների շահերի պաշտպանության միջև համակցությունը»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:   Արտակ Շաբոյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ին չեն հետաքրքրում տնտեսվարողների անձերը՝ իրենց կարգավիճակի կամ սոցիալական դասի առումով: Որակի ու մրցակցության խնդիրների կապակցվածության վերաբերյալ նա նշեց, որ այո, դրանք իրար հետ փոխկապակցված են, սակայն որակի հետ կապված խնդիրները ՏՄՊՊՀ գործառույթների մեջ չեն մտնում, այլ ուրիշ մարմնի գործառույթն է, թեև որակի խնդիրը կարող է ազդել մրցակցային դաշտի վրա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել