Խոսքի ազատության և ժողովրդավարության վերաբերյալ կեղծ բարեպաշտական կոչերի պակաս երբեք չի գացվել, կարելի է ասել` դրանք կրում են «սերիական» բնույթ: Սույն թեմաներին են անդրադառնում նաև այն «ընդդիմադիր» քաղաքական միավորումները, ովքեր ներքին լսարանի մոտ արդեն իսկ ճանաչվել են ուժը կորցրած:
Մասնավորապես, իր պարտքն է համարել այս թեմային անդրադառնալ նաև քաղաքական օրակարգ չունեցող ու բազմաթիվ անգամ «ճանապարհներ» փոխած ՕԵԿ-ը:
Օրերս ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը, խոսելով վերջին քաղաքական իրադարձությունների, սոցիալ-տնտեսական խնդիրների և այլ հարցերի վերաբերյալ, հայտարարել է, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ:
Համոզված եմ, որ վերջինս` «ի՞նչ է ժողովրդավարությունը» հարցին 1-2 կցկտուր, ոչինչ չասող նախադասությունից բացի՝ ոչինչ չի արտահայտի: ՕԵԿ-ը, փաստորեն, պայքարի մեջ մտնելու լավագույն տարբերակը դեռ չի ընտրել, պաթոսն էլ չափ ու սահման պիտի ունենա: