Panorama.am-ը գրում է.
Հայկական կողմն իր պետական քարոզչությունը սխալ շեշտադրումներով է ներկայացնում հանրությանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Մենք ներկայացնում ենք, որ Հայոց ցեղասպանությունը միայն մեր ողբերգությունն է, մինչդեռ դա ողջ մարդկության ողբերգությունն է: Այսօր ոչ թե պետք է լաց լինենք, այլ ցույց տանք, որ մեր պայքարը ցեղասպանությունից զերծ աշխարհ ունենալու համար է, պետք է հանդես գանք որպես ցեղասպանությունը քաղաքական պրակտիկայից դուրս մղելու դրոշը վերցրած ժողովուրդ, համամարդկային իդեալներ կրողը դառնանք»,- ասաց նա:
Ա. Մանասյանի խոսքով, Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո և տասնամյակներ շարունակ Արևմուտքը չդատապարտեց Թուրքիային իր գործած ոճրագործության համար՝ այդպես դնելով ցեղասպանությունը քաղաքական պրակտիկա դարձնելու սկիզբը:
«Թուրքերը դա շատ լավ հասկանում էին ու այդ իսկ պատճառով էլ ավելի ակտիվ կեցվածք ընդունեցին Հայոց ցեղասպանության հարցում»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այս ամենի արդյունքը եղավ այն, որ Թուրքիան ստեղծեց ցեղասպան պետություններ՝ Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



