Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին երեքշաբթի օրը` մարտի 24-ին, այդ պաշտոնում անցկացրել է վերջին ճեպազրույցը` Սպիտակ տանն աշխատանքի անցնելուց առաջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ինձ համար պատիվ և հաճույք էր աշխատել այնպիսի լրագրողների հետ, ինչպիսին դուք եք: Աշխատանքի այդքան երկար ժամանակի ընթացքում մեզ մոտ ձևավորվել է քննարկումների իսկական հարթակ, որին կարող էին մասնակցել լրագրողներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլ նաև այլ երկրներից»,- ասել է նա:
Լրագրողները շնորհակալություն են հայտնել նրան` «իրենց հարցերին պատասխանելու համար, չնայած խոստովանել են, որ Պետդեպարտամենտի ներկայացուցչի համար «այս ամբողջ ընթացքում իրենց լսելն այնքան էլ հաճելի չէր»: Նրանք նաև Պետդեպի ներկայացուցչին հաջողություններ են մաղթել նոր աշխատավայրում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=178719&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



