«ՀՀ Կառավարությունը մտադիր է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային հերթական տարածքը տալ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ համապատասխան համաձայնագրի նախագիծն ընդգրկված է ՀՀ Կառավարության մարտի 26-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ, նախատեսվում է ռուսական կողմին տալ համար 9 ռազմավանի կից տարածքը, որը գտնվում է Գյումրիի Լալայան փողոցում:

Մասնավորապես, խոսքը գնում է Գյումրիում գտնվող «ռուսական եկեղեցու» զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի, դրան հարակից Լալայան 173/3 հասցեի հողամասի (դրանում առկա շենք-շինություններով հանդերձ) մասին: Ի դեպ, համաձայնագրից եւ կից հավելվածներից հասկանալի չի դառնում, թե ինչ տարածքի մասին է խոսքը գնում: Հայտնի է միայն, որ այս փաստաթղթով ռուսական ռազմաբազան Հայաստանում ունի թվով 22 ռազմավան, որոնցից 10–ը տեղակայված են Գյումրիում, իսկ 9–ը՝ Երևանում»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել