Դավիթ ԲաբայանGalatv.am-ը գրում է.

Մարտի 22-ին ԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարն անդրադարձել է Արցախի բանակի ստեղծման պատմությանը, շփման գոտում տեղ գտած վերջին զարգացումներին և բանակի սպառազինությանն ու խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությանը:

Հետաքրքրողն հատկապես հայտարարության վերջին հատվածն է. խոսքը խաղաղապահների տեղակայման մասին է, կա՞ արդյոք անհրաժեշտություն, թե՞ ոչ:

Պաշտոնական Ստեփանակերտը մշտապես հայտարարել է, որ չկա նման անհրաժեշտություն: Հնարավոր է դիրքորոշում է փոխվել: ԳԱԼԱ-ի այս հարցին ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Պաշտոնական Ստեփանակերտը տեսականորեն չի բացառում խաղաղապահ ուժերի տեղակայումը: Բայց դրա համար անհրաժեշտ են հետեւյալ պայմանները.
1. Պետք է հակամարտությունը վերջնականապես կարգավորվի
2. Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը
3. Արցախի Հանրապետությունը այդ ժամանակ նույնպես կճանաչի Ադրբեջանի անկախությունը
4. Կարգավորվում են բոլոր խնդիրները՝ այդ թվում սահմանային»:
Ըստ Դավիթ Բաբայանի՝ այս պայմաններից հետո միգուցե, որպես փոխվստահություն, երկու սուվերեն պետությունների սահմանների երկայնքով տեղակայվեն սահմանապահ ուժեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել