Araratnews.am-ը գրում է.

Կարեն Բեքարյան

Եվրոպական ուղղության մասին խոսելիս մի քանի խնդիր պետք է առանձնացնել, որոնց համատեքստում էլ պետք  վերլուծել Եվրոպական ինտեգրման հարցը: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Վերջինս առանձնացրեց այն երեք հիմնական խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում:

«Առաջին կարևորագույն խնդիրը ՀՀ ԵՄ հարաբերություններն են, որոնցում անորոշության միտումներ են նկատվում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամագրվելուց հետո: Հաջորդ հարցը վերաբերում է ԵՄ-ի և դրա Արևելյան գործընկերների հետ ունեցած հարաբերություններին: Հարց է առաջանում, թե ինչպես դրանք կանդրադառնան մեզ վրա: Վերջին խնդիրը տնտեսական ասպեկտով պետք է դիտարկել: Այստեղ հարց է առաջանում, թե ինչ դեր կարող է խաղալ ԵՄ-ն ՀՀ տնտեսական խնդիրները լուծելու հարցում»,-նշեց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել