Araratnews.am-ը գրում է.
Շփման գծում լարվածությունը կշարունակվի մինչև ապրիլ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ըստ Կոմանդոսի` ներկայի լարվածությունը հետևանք է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ համաշխարհային մեծ հետաքրքրության և Հայաստանի` այդ մասշտաբով պատրաստության:
«Ադրբեջանի գործողությունները անհաջողության կմատնվեն: Եթե պատերազմ սկսվի՝ Ադրբեջանը կվերանա որպես պետություն»,- ասաց Տեր-Թադևոսյանը և շարունակեց,-«Սահմանին եղած այդ իրադարձությունների փորձը ցույց է տալիս, որ բոլոր նրանք, ովքեր հատում են սահմանը, ունեն հոգաբանական շեղումներ: Բայց ով էլ լիներ նրա փոխարեն, պետք է նույն բանն ասեր:Ռազմական բառապաշարը հստակ է, իրականությունն այն է, որ բռնության հետքեր են եղել: Սահմանն անցնելիս նա սթրեսային վիճակում է եղել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




