Սիրողական տեսանյութ՝ մարտի 20-ին Եմենի մայրաքաղաք Սանայի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի վերաբերյալ: «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության ներկայացուցիչ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դնում ճիշտ այն պահին, երբ ուրբաթօրյա նամազի մասնակիցները հանդես էին գալիս «Մահ Ամերիկային, մահ Իսրայելին» կոչերով:
Ընդհանուր առմամբ, այդ օրը եմենյան մզկիթների դեմ համակարգված կերպով իրականացված 5 հարձակումների հետևանքով զոհվել է 137, վիրավորվել 345 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել