Ֆրանսիական առաջատար France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն արել է մի քանի կարևոր շեշտադրումներ.
1) Հայաստանն Արցախի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կողմնակիցն է, բայց մյուս կողմից պատրաստ է զենքի ուժով պաշտպանել սեփական սահմաններն ու ժողովրդին։
2) Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և երկու դարավոր բարեկամ ժողովուրդների հարաբերությունների խորացումը, մեծ հաշվով, Հայաստանի համար առաջնահերթություն է։
3) Լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Հայաստանը շարունակում է իր հարաբերությունները խորացնել Արևմուտքի հետ և լավ հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի հետ:
4) Հայաստանն ինքնիշխան պետություն է և պատրաստ է իր լուման ներդնել աշխարհը նոր սառը պատերազմից զերծ պահելու գործում։
Սրանք կարևոր շեշտադրումներ են, որոնք ցույց են տալիս Հայաստանի ժողովրդավարական, խաղաղասեր, բայց մյուս կողմից սեփական հայրենիքում ապրելու կամք և վճռականություն ունեցող հայ ժողովրդի նպատակներն ու ասելիքը քաղաքակիրթ աշխարհում: Ծանոթանալով նախագահի` վերջին շրջանում ունեցած ելույթներին՝ կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը դառնում է տարածաշրջանային գործիչ, և աշխարհի մեծերը մեր ռեգիոնում որոշումներ կայացնելիս հաշվի են նստելու Սերժ Սարգսյանի կարծիքների և դիրքորոշումների հետ: Սա շատ արժեքավոր ձեռքբերում է, որը բարձրացնում է մեր պետության հեղինակությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/780108685391542?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել