Sash news 7
Շատերին է հետաքրքրում, թե մի քանի ամսից կայանալիք նախագահական ընտրություններից հետո ո՞վ կգլխավորի Հայաստանի կառավարությունը: Շատերը համոզված են նաև, որ այնուամենայնիվ վարչապետի փոփոխություն կլինի և այդ դեպքում, ովքե ՞ր են վարչապետի պոտենցիալ թեկնածուներն իրենց գեոպոլիտիկ նկրտումներով:Այսպես, թերևս ամենաշատ արծարծված թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է, ում նշանակմամբ Հայաստանը կմեղմի ռուսական սառնությունը, որը նկատվում է մեր երկրի եվրոամերիկյան ինտեգրմանն աշխույժ մասնակցելու համար, սակայն նշված գործընթացը չվիժեցնելու և ավելի խորացնելու նպատակով հնարավոր է քննարկվի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ով ինչպես հայտնի է ամերիկյան և նամանավանդ եվրոպական երկրների ու կառույցների առաջին դեմքերի մոտ ընդունվում է որպես հայերի և Հայաստանի լիազոր ներկայացուցիչ: Սա դրսից հրավիրյալ թեկնածուների մասին, իսկ ահա ներսից՝ տարբերակները բազում են՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան, ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել