Քաղաքական դաշտը հերթական անգամ կարծես ամայացած լինի : Պատճառն այն է, որ քաղաքական Կուսակցությունները իրենց հիմնական և միակ ֆունկցիան տեսնում են իշխանության ձգտելու մեջ և այդ նպատակի համար ամեն գնով մարդկանց իրենց կուսակցության անդամ դարձնում: Արդյունքում մարդկանց հոծ զանգվածներ ինչպես կային, այնպես էլ մնում են անիրազեկ ամբոխ:

Ապրելով ժողովրդավարական երկրում այսօր Հայաստանի հասարակության մի ստվար զանգված գաղափար անգամ չունի ժողովրդավարության հիմնարար սկզբունքների ու դրանց ֆունկցիաների մասին: Մարդկանց շատ հեշտ է ապակողմնորոշել, որպեսզի նրանք փոխեն իրենց համոզմունքները: Դեռևս գործում են սովետական միության կանոններն ու մեթոդները, երբ մարդիկ առանց նույնիսկ ճանաչելու անձին, ընտրում էին նրան պատգամավոր: Վերևից ներքև այդպիսի պահանջ էր տրված:

Մեր հասարակությունը դեռևս առաջ է ընթանում Սովետական միության իներցիայով և չի կարողանում զանազանել իր նպատակներն ու տարբերակել դրանց առաջնահերթությունները, տուրք տալով ղեկավարի <դաբրոյին>, փողին, ծանոթին և այլ կաստաների օգնությանը:

Ժամանակն է վերջ տալ վերից վար վարվող ամբոխավարությանը, սկսել ձևավորել քաղ. հասարակություն, տալ լիազորություն քաղաքացիական հասարակության ակտիվ օղակներին, պրոպագանդել և ուսուցանել իրավունքն ու իրավական դաշտը: Հակառակ դեպքում կունենանք այն, ինչ ունենք և կմնանք ձեռնունայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել