Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում աշխարհի տարբեր պետություններում կազմակերպում են Եղեռնը դատապարտող միջոցառումներ տարբեր երկրների խորհրդարանների, քաղաքական և հասարակական կազմակերպությունների և այլ մակարդակներում: Այս ամենը խոսում է Հայաստանի դիվանագիտական կառույցի և հայկական Սփյուռքի հայրենանվեր կառույցների արդյունավետ աշխատանքի մասին: Մեր դիվանագետների արդյունավետ աշխատանքը ցույց է տալիս, որ անցնող տարիների ընթացքում, ի թիվս այլ գերատեսչությունների, մենք կարողացել ենք ձևավորել նաև կայացած արտաքին գործերի գերատեսչություն:
Մեր նման պետության համար որակյալ դիվանագետներ ունենալը ևս շատ կարևոր է, քանզի մեր կռիվը ոչ միայն սահմանին է, այլ նաև դիվանագիտական հարթության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/775173642551713?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել