Հայաստանի ապագան նախագահական հանրապետությունն է, խորհրդարանական հանրապետությունը ոչ մի լավ բան չի խոստանում, մենք մեր հոգեկերտվածքով, էությամբ, ազգային մի շարք ավանդույթներով և սովորույթներով նման ենք իտալացիներին, հույներին, նրանց մոտ գործում է խորհրդարանական հանրապետական կարգը, և ես չեմ ասելու, թե քաղաքական ճգնաժամերն այդ երկրներում ինչպես են դրսևորվում, ընդ որում և՛ Իտալիան, և՛ Հունաստանը ժողովրդավարական լուրջ ավանդույթներ ունեցող և ամենակարևորը՝ կայացած պետություններ են: Իսկ մենք 20 տարի է՝ պարզապես չենք կարողանում ընտրություն կազմակերպել, և այստեղ ոչ մի կապ չունի նախագահական հանրապետությունը: Պետք է պարզապես ընդդիմությունը մի կողմ թողնի բոլոր պատվախնդրական, միմյանցից նեղանալու երեխայական դրսևորումները լուրջ մասնագիտական, կազմակերպչական շարժում ծավալի մեր բնակչությանը պարզաբանելու և ապացուցելու, որ քաղաքական կամքն ու ժողովրդավարությունն է այսօր առաջնային և ոչ թե պետական կառավարման համակարգի փոփոխությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել