Ճապոնիայում սումոյի գլխավոր մրցման հաղթողին շատ անսովոր նվերներ են հանձնում։ Գլխավոր մրցանակը Կայսեր գավաթն է, որը ստանում է հաղթած մարզիկը Սումոյի ասոցիացիայի նախագահի ձեռքից։ Այդ մրցանակի հետ համատեղ չեմպիոնը ստանում է 10 միլիոն իեն (82.500 ԱՄՆ դոլար) պարգևավճար և հովանավորների կողմից բազմազան նվերներ։ Օրինակ, մեկ տոննա բրինձ, մեկ տակառ սակե, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության կողմից մեկ տարվա համար նախատեսված բենզին, ավտոմեքենա, Չեխիայի կառավարության կողմից հայտնի բոհեմական ապակուց սպասք, 1000 հատ սիտակե սունկ, մեկ կովի քաշով տավարի միս և կոկա–կոլա մեկ տարվա համար։
Ընդհանուր նվերների արժեքը հասնում է 20-30 միլիոն իենի (164-247 հազար ԱՄՆ դոլար)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/535589726555957/posts/756582554456672/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել