Վերջին քաղաքական զարգացումներից հետո մեզանում կյանքը մտել է բնականոն փուլ, դա երևում է նաև համացանցում. շատ շատերը սկսել են քիչ քաղաքական ստատուսներ ու վերլուծություններ գրել, կարծում եմ՝ առավել շատ զբաղված են սեփական գործերով, իհարկե կարևոր է, նաև պարտադիր, որ վարսավիրը, վարորդը, բժիշկը, մանկավարժը, սպորտսմենը և մյուս մասնագիտությունների տեր մարդիկ երկրի համար կարևորագույն հարցերում ունենան սեփական տեսակետներ և դրանց հայտնելու ազատություն ու հարթակ, բայց շատ ավելի առողջ և զարգացող է հասարակությունը, երբ յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով՝ մաքսիմալ օգուտներ քաղելով իր աշխատանքից: Քաղաքական անդորր է իջել Հայաստանի հասարակության վրա, և այն կօգնի, որպեսզի մենք առավել առողջ և մրցունակ հասարակություն դառնանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/773493399386404?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել