Հրեաներից պետք է սովորենք յուրայիններին միավորել: Սիրենք նրանց, թե ոչ, բայց փաստ է, որ նրանք աշխարհի բոլոր երկրներում ապրող հրեական ծագում ունեցող անձանց կարողանում են միավորել ազգային և պետական շահերի շուրջ: Անգամ Լիբիայի Միսրաթա մահմեդական հրեաների ցեղախումբը կարողացան իրենց շահերին ծառայեցնել: Հրեաները չեն նայում, թե հրեան մովսիսականության, իսլամի, թե քրիստոնեության հետևորդ է: Ֆորմալ առումով ով մովսիսականության հետևորդ չէ, ապա հրեա չէ, բայց դա միայն ֆորմալ առումով: Իսկ մե՞նք: Իսկ մենք մեզանից վանում ենք կաթոլիկ, բողոքական հայերին, համշենահայերին, Արևմտյան Հայաստանում ապրող և ողջ տարածքում սփռված մահմեդական հայերին` մերիններին, Աֆղանստանի տարածքում ապրող գրաբար հայերենով խոսող հեթանոս հայերին և այլն: Կրոնի շուրջ կազմված ազգային ինքնագիտակցության վնասների մասին էլի եմ խոսել: Չպետք է թույլ տանք, որ կույր կրոնական մոլեռանդությամբ մերոնց մեզանից օտարացնենք: Հրեան չեղած տեղից մարդուն հրեա է դարձնում, իսկ մենք` հային մեզանից վանում: Հ.Գ. Բասկերը որ հրեական արմատներ ունենային, ապա հիմա հօգուտ իրենց կօգտագործեին, իսկ մեր մեջ կան մարդիկ, ովքեր բասկերի հայկական ծագումը կասկածի տակ են դնում, անգամ, երբ գիտնականները և բասկերն են դա պնդում: Համախմբվել և սթափվել է պետք:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=426499810864983&id=100005149033947&ref=bookmark
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել