Նախագիծ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
X մարտի, 2015թ.
Ք. Երևան

Հայաստանի ինքնիշխանությունը, Մարդու իրավունքները և Ժողովրդավարությունը բարձրագույն և անսակարկելի արժեքներ ընդունող ներքոստորագրյալ կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչների՝ 2015 թ. փետրվարի 9-ից ի վեր պարբերաբար կայացող հանդիպումների ընթացքում քննարկելով Հայաստանի հոգևոր, քաղաքական և տնտեսական աղետալի վիճակը՝ որոշվեց, որ
1. Բոլոր մակարդակների ընտրությունների կեղծման հետևանքով այսօրվա Հայաստանում առկա է իշխանությունների լեգիտիմության լրջագույն ճգնաժամ, ուստի Ազատ և Արդար ընտրություններով նոր իշխանությունների ձևավորումը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է:
2. Ձևավորվելիք բարձրագույն իշխանությունների առաջնահերթ խնդիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը դեպի Արևմտյան առաջավոր քաղաքակրթական համակարգ առաջնորդելը:
Հայոց պետականությանը և ազգային ապագային սպառնացող մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով՝ արժեքային ընկալումներն առաջնային համարող և բացառապես հրապարակայնորեն աշխատելու կողմնակից ներքոստորագրյալ կուսակցությունները պատրաստ են շարունակել խորհրդատվական հանդիպումները և այնտեղ, ուր հնարավոր է, հանդես գալ միասնաբար։

«Ազգային ինքնորոշում» միավորում
«Ժառանգություն» կուսակցություն
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
«Հայոց համազգային շարժում» կուսակցություն
Պահպանողական կուսակցություն 
Այսօր ԱԻՄ ՆԽ-ը որոշեց ետ վերցնել իր առաջադրած նախագիծը եւ Պահպանողական կուսակցութեան այս ամփոփ նախագծով գնալ առաջիկայ հանդիպմանը։ Մի փոքր առաջարկ կայ միայն՝ փոխել առաջին նախադասութեան որոշ գաղափարների յաջորդականութիւնը։ Նախ Մարդու իրաւունքները (ՄԻ), ապա ժողովրդավարութիւնը(Ժ) եւ երրորդը Հայաստանի ինքնիշխանութիւնը(ՀԻ)։ Պատճառն այն է, որ Ինքնիշխանութիւնը անհրաժեշտ եւ բաւարար պայմանը չէ ՄԻ եւ Ժ համար, այն դէպքում երբ ՄԻ-ին (ներառելով Ժ-ն) անհրաժեշտ է եւ բաւարար նաեւ ՀԻ համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել