Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցան բավականին հետաքրքիր իրադարձություններ: Մենք բոլորս ականատես եղանք այն փաստին, թե ինչպես մի ողջ քաղաքական կուսակցություն, լինելով թվով երկրորդը, շատ կարճ ժամանակահատվածում զիջեց իր դիրքերը` ենթարկվելով ճնշումներին: Ասեմ, որ ինձ ամենաշատը հուզում ա այն հարցը` արդյո՞ք կլուծվեն Հայաստանի խնդիրների գոնե կեսը, թե՞ ոչ: Չէ, որ այժմ մեր երկիրն ազատվել է Գագիկ Ծառուկյանից, որն իբրև արգելք էր հանդիսանում մեր զարգացման ճանապարհին: Իսկ եթե այսքանից հետո մենք շարունակենք դոփել տեղում, այդ դեպքում ո՞վ մեղավոր կլինի այս անգամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել