ԲՀԿ-ից հրաժարվողներն ահռելի արագություն են բացել, բայց ես տվյալ կուսակցությունից հրաժարվելը չեմ նույնացնում առնետավազքի հետ: Գուցե մեկ-երկուսի նկատմամբ այդ եզրույթը կարելի է կիրառել, բայց ոչ բոլորի: ԲՀԿ-ից հեռանում են բոլոր նրանք, ովքեր ԲՀԿ-ում էին միմիայն Ծառուկյանի համար կամ պատճառով: ԲՀԿ-ն իր ֆորմատով երբեք էլ չի եղել հատուկ գաղափարական ուղղվածություն ունեցող կուսակցություն, ինչպես և բոլոր մնացյալ կուսակցությունները: Շատերը ԲՀԿ-ն ասոցացնում էին հենց Ծառուկյանի անձի հետ: Այնպես որ, այս պարագայում ԲՀԿ-ից հեռացողներին վերոհիշյալ բառով բնորոշելը թյուրիմացություն եմ համարում: Բնականաբար, կլինեն շատերը, որոնք արագի մեջ կհամալրեն ՀՀԿ-ի շարքերը: Նման քաղաքական գործիչներին ինչ-որ տեղ այս բնորոշումը կվերաբերվի, քանի որ ես ինքս սա կընկալեմ որպես ճամբարափոխություն: Իսկ ինչո՞ւ։ Գուցե շատերս ԲՀԿ-ին համարում էինք իշխանական ուժ, բայց ակնհայտ է, որ ԲՀԿ-ի կազմաքանդումը հենց իշխանությունն իրականացրեց: Այսինքն գոնե բարոյական նկարագիր ունեցողները պետք է զերծ մնան այդ նույն իշխանությունների կազմը համալրելուց կամ բացահայտվեն որպես ****** գործիչներ:
Ինչևէ, ԲՀԿ-ում կմնան նվիրյալները և կստեղծեն նոր կուսակցություն: Այո, նոր կուսակցություն, որովհետև նոր ԲՀԿ-ն ոչ մի ընդհանուր բան չի ունենա հնի հետ` բացառությամբ անվանումից: Հուսով եմ, որ նոր ԲՀԿ-ն թարմություն կմտցնի ներկայիս սպառված քաղաքական կյանքում:
Մտավախություն ունեմ նաև, որ ԲՀԿ-ից հեռացած պատգամավորները դե յուրե կամ դե ֆակտո համալրեն առանց այն էլ առավելագույն ձայներ ունեցող մեծամասնության շարքերը: Այս պարագայում ԱԺ-ի «ընդդիմադիր» հատվածի գործունեությունը բացառապես կկրի ձևական բնույթ, եթե իհարկե մինչև այս էլ չէր կրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/766936866721195?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել