Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ից հեռանալու հիմնավորումը, թե ԲՀԿ-ն չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի մեծամասնության ցանկությունը, այն է՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելը, անհեթեթ է և ապացուցում է այն ճշմարտությունը, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ կամա թե ակամա հավաքվել էին արկածախնդիր գործիչներ, ովքեր, հաշվի չառնելով սահմանային լարվածությունները, Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի կարևոր նշանակությունը հայ ժողովրդի համար, ամեն գնով ցանկանում էին հասնել իշխանության և Գագիկ Ծառուկյանին ևս դրդում էին նույնիսկ մայդանների գնով երկիրը տանել ցնցումների:
Շատ կարևոր է, որ նոր ասելիքին և ապանձակենտրոն ԲՀԿ կառուցելու ճանապարհին Վարդան Օսկանյանի պես արկածախնդիր և անպատասխանատու գործիչներ կուսակցությունում չլինեն:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը, հեռանալով մեծ քաղաքականությունից, հնարավորություն է տալիս ԲՀԿ-ում մնացած գործիչներին՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, ստեղծել նոր որակի քաղաքական ուժ, որը կլինի ոչ անձնակենտրոն, չի սպասարկի մեկ անձի շահեր և ամեն գնով չի ձգտի իշխանության: Հուսով եմ՝ ԲՀԿ-ի նոր լիդերներին կհաջողվի ձևավորել իսկապես քաղաքական միավոր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/770664669669277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել