Դիվերսիայի արդյունքում ևս 2 զոհ ունենք Արցախի պաշտպանության դիրքերում, որը տեղի է ունենում միջազգային հանրության, հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների շարունակական լռության պայմաններում...Այս պետությունները ներկայացնում են տարբեր շահեր, հակադիր ու խաչաձևվող, երկստանդարտ կամ հակամարդկային, սակայն մենք ոչ թե պետք է հայհոյենք նրանց իրենց երկրի շահը սպասարկելու համար, այլ առաջին հերթին պետք է կարևորենք Անկախ ու ազատ երկիր ունենալը, ժողովրդին երկրի հետ կապող իշխանություն ունենալը, որը կունենա արտաքին ճկուն քաղաքականություն ու որի արդյունքում կկանխի Բաքվի անասնական քաղաքականությունը:

Ճիշտ է անկախությունից ի վեր Բաքվին զսպում է մեր բանակները, բայց զինվորների կյանքի կորստի գնով, իսկ մեզ նոր հերոսներ պետք չեն արյան գնով, մեզ հզորացող ու զարգացող երկիր է պետք...

Թող ոչ ոք հեքիաթներ չպատմի, այս զոհերը ուղիղ կապ ունեն ներկայիս Հայաստանի արտաքին ու ներքին հակահայկական քաղաքականության հետ, սեփական երկրի շահը այլ պետությունների շահերին ստորադասելու արդյունքում...

Ավելին չեմ մանրամասնում, անզորությունից ցավ եմ ապրում, որ մաշվում ենք՝ ֆիզիկապես ու հոգեպես, ու կուլ ենք տալիս էս ամենը՝ մեր բախտն անիծելով ու ոչինչ չանելով....

Ցավակցում եմ զոհերի հարազատներին ու մեզ բոլորիս...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել