NEWS.az ադրբեջանական կայքը վկայակոչելով APA.az գործակալությանը գրում է, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության աշխատակից Լեոնիդ Ֆիլիմոնովը հայտարարություն է տարածել Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված և նշել, որ Ռուսաստանը միշտ էլ Ղարաբաղը համարել է օկուպացված տարածք:
Լեոնիդ Ֆիլիմոնովը ըստ ադրբեջանական կայքի հայտարարել է.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չպետք է շտապել: Աշխարհում նման հակամարտություններ շատ են եղել: Սակայն, երբ շտապում ես, խնդիրը լուծվում է ոչ քաղաքական ճանապարհով: Իհարկե, մենք Լեռնային Ղարաբաղը ճանաչում ենք որպես օկուպացված տարածք: Սակայն, տվյալ խնդիրը լուծելիս՝ պետք է մեծ համբերություն ցուցաբերել: Դա բազմիցս նշել է նաև Ռուսաստանի ղեկավարությունը»:
Ռուսական արտգործնախարարության կայքում երկարատև փնտրտուկներից հետո նման ոչ մի հայտարարություն չգտա, առհասարակ ռուսական գրեթե ոչ մի լրատվական կայք չի անդրադարձել այս խնդրել: 
Պարզվում է, որ Լեոնիդ Ֆիլիմոնովը ՌԴ ԱԳՆՍտավրոպոլի շրջանի ներկայացուցիչն է ընդամենը: Եվ տեղին չէ նրա հայտարությունը կամ կարծիքը ընդունել որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության տեսակետ: Ես չէի զարմանա, որ այս գավառական չինովնիկը այս հայատարության դիմաց Ադրբեջանից մի քանի գռոշ ստացած լիներ:
Ինչևէ Ադրբեջանական կայքերի գլխավոր ինտրիգային նորություն համարվող այս լուրի հերոսը մի շարքային մարդ էր ԱԳՆ-ի մակարդակով նման հայատարարություններ տարածելու համար: Սա ևս մի ապացույց է առ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը իր ժողովրդին կեղծ հույսեր է ներշնչում ու փորձում հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրել, ինչը անում են շատ անգրագետ ձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել