Ճշմարտություն, որի մասին լռում են: Պոլ Կրեյգ Ռոբերթս – ամերիկյան տնտեսագետ, քաղաքական և տնտեսական մեկնաբան: Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ Նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի (1981-1982թթ.) նախկին օգնական: ԱՄՆ-ում Պոլ Կրեյգ Ռոբերթսը համարվում է «ռեյգանական տնտեսական հրաշքի» գլխավոր ճարտարապետներից մեկը, շնորհիվ որի հնարավոր դարձավ երկիրը դուրս բերել ձգձգվող «ստագֆլացիայից»: Ռոնալդ Ռեյգանը և ֆինանսների նախարար Դոնալդ Ռիգանը բարձր գնահատեցին Ռոբերթսի մասնակցությունը 1981թ. տնտեսական վերածննդին խթանող «Հարկերի մասին օրենքին» ստեղծմանը: Այդ կապակցությամբ Ռոբերթսը ֆինանսների նախարարի կողմից պարգևատրվեց «Meritorious Service Award» մրցանակով ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության մշակման մեջ բացառիկ ներդրում ունենալու կապակցությամբ:
Երևանի աշխարհաքաղաքական ակումբի հեռուստաալիքին հայ հեռուստադիտողների համար Պոլ Ռոբերթսը տվեց բացառիկ հարցազրույց, որում վերջինս շոշափեց ինչպես ուկրաինական վերջին իրադարձությունները, այնպես էլ Հայատսանում տեղի ունեցող դեպքերը: Ներկայացնում ենք Հայաստանին վերաբերվող հարցազրույցի առաջին մասը: Այլընտրանքային կարծիքին արժե ունկնդիր լինել: Բոլորս գիտենք ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումներն Ուկրաինայի և Հայաստանի վերաբերյալ, սակայն արժե լսել Ռոբերթսի կարծիքը, որը փոքր-ինչ այլ է, քան պաշտոնականը:
Ներկայացնում ենք առաջին մասը: