Ամենայն հավանականությամբ, Դուք արդեն տեսել եք այս հագուստը և հավանաբար  Ձեր անձնական կարծիքն ունեք դրա գույնի վերաբերյալ։ Բայց, միևնույնն է, աշխարհը չի կարողանում միանշանակ որոշման գալ։ Ոմանց համար այն անփոփոխ կապույտ–սև է, մյուսների համար` սպիտակ–ոսկեգույն։

Նույնիսկ դեպքեր եղան, երբ մի մարդու սկզբում թվաց, թե հագուստը մի գույնի է, իսկ հետո լրիվ հակառակ պնդմանը հանգեց։

Այս հագուստն արդեն շատ քննարկվեց, և եկել է պահը պարզելու, թե իրականում ինչ գույնի էր այն, և ինչու էինք դա այլ կերպ տեսնում։

Ահա այն նկարը, որի համար այդքան վիճեցին

Ոմանց կարծիքով, եթե իսկական հագուստը լավ լուսավորեին, ապա այն այս տեսքը կունենար

Մնացածները կարծում են, որ, եթե չլիներ ավելորդ լուսավորությունը, ապա այն այս տեսքը կունենար

Բայց ինչո՞ւ են մարդիկ տարբեր գույներ տեսնում միևնույն լուսանկարի վար։ Այդ հաշվով մի տարբերակ կա, և դա մոնիտորի կարգավորումների մեջ չէ։

Բանն այն է, թե ինչպես են առանձին վերցրած մարդկանց աչքերը արձագանքում օբյեկտի լուսավորվածությանը։ Ոմանք որոշում են, որ հագուստը բավականաչափ լուսավորված չէ (կամ դրա մակերեսն ուժեղ արտացոլում է լույսը), և նրանց ուղեղն աչքերին ազդակ է տալիս, որ պետք է դա փոխհատուցել։ Այստեղից էլ սպիտակ–ոսկեգույն տարբերակը։ Մնացածը կարծում են, որ հագուստի վրա բավականաչափ լույս է ընկնում (կամ մակերեսը քիչ է արտացոլում), և նրանց աչքերը ցույց են տալիս, որ այն կապույտ–սև է։

Ամեն ինչ այնպես է, ինչպես Ադելսոնի տեսողական խաբկանքի մեջ։ Նկարում «A» խորանարդը նույն գույնի է, ինչ «B»–ն, չնայած թվում է, թե դա այդպես չէ։

Ընդհանուր առմամբ ստացվում է այնպես, որ մարդու աչքերը լուսանկարը տեսնում են այնպես, ինչպես ընկալում է ուղեղը։ Ինչպես նաև մեծ նշանակություն ունի նախկին փորձը։ Եթե մարդը մինչ այդ նման գործվածքով կամ նման որոշակի գույնի հագուստ է տեսել, դա մեծ հավանականությամբ ազդում է նրա վրա, թե ինչ գույն նա կտեսնի նկարի վրա։ Այդ «ընկալումների տարբերություն» կոչվող երևույթի մասին գիտնականները դեռ քիչ բան գիտեն։
Դե, իսկ սա էլ իրական հագուստի լուսանկարն է։ Այն փաստորեն կապույտ–սև է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել