Fact.am-ը գրում է․
Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս պահին նոր կոալիցիա ստեղծելու հարց չի քննարկում. օրակարգում նման հարց չկա: Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Գորադիր մարմնի նիստում նման հարց չի քննարկվել, իսկ ինչ վերաբերում է հնարավորին, կարող եմ ասել, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ այս պահին չի կարող ենթադրել, թե ինչ կլինի ասենք՝ մեկ-երկու ամիս հետո:
Վերջին շրջանում մամուլում պարբերաբար շրջանառվում է «Հայ յեղափոխական դաշնակցության»՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության հետ կոալիցիա կազմելու հարցը:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/46259
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել