ՀՀԿ-ի օրակարգում այս պահին կոալիցիա կազմելու հարց չկա. Է. Շարմազանով


21:58 , 26 փետրվար, 2015

edu.thumbFact.am-ը գրում է․

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս պահին նոր կոալիցիա ստեղծելու հարց չի քննարկում. օրակարգում նման հարց չկա: Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Գորադիր մարմնի նիստում նման հարց չի քննարկվել, իսկ ինչ վերաբերում է հնարավորին, կարող եմ ասել, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ այս պահին չի կարող ենթադրել, թե ինչ կլինի ասենք՝ մեկ-երկու ամիս հետո:

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար շրջանառվում է «Հայ յեղափոխական դաշնակցության»՝ ԱԺ  «Հանրապետական» խմբակցության հետ կոալիցիա կազմելու հարցը: