Շատերը գիտեն, որ չնայած Զարուհի Փոստանջյանը հարևանս ա, քաղաքական տարաձայնությունների պատճառով աչքիս լույսը չի, իրա հետ էլ դեմ առ դեմ շատ հարցերով շատ եմ վիճել:
Շատ են գնում զուգահեռներ Զարուհու ու ՆիկԿոլի միջև, բայց ես մի քանի առանցքային տարբերություններ եմ տեսնում իրանց մեջ:
1. Զարուհին էլ, ինչպես նաև նիկԿոլը, չէր ընդունում Րաֆֆիի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, բայց ի տարբերություն նիկԿոլի՝ չլքեց ու չդավաճանեց թիմին, այլ մնաց թիմի կազմում։
2. Զարուհին, ի տարբերություն նիկԿոլի, կարար հանգիստ լքեր Ժառանգություն ֆրակցիան ու պահպաներ պատգամավորական մանդատը, քանի որ ցուցակի եռյակում էր ներկայացված ու ֆրակցիայի կազմում, թե ֆրակցիայից դուրս՝ չէր կորցնի մանդատը, բայց պարկեշտություն դրսևորեց մնաց թիմում։
3. Զարուհին որքան էլ անհամաձայնություն ուներ Րաֆֆու ու ԲՀԿ-ի հետ համագործակցելուն հակված թիմի հետ, երբեք հրապարակավ չքրֆեց ու ոչ մի թթու խոսք չասեց թիմի հասցեին՝ ի տարբերություն նիկԿոլի։