Քաղաքական վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ՀՀ-ին իրոք անհրաժեշտ է նոր որակի ընդդիմություն, սակայն ոչ մի դեպքում հին արմատների վրա։ Նոր որակի ընդդիմությունն, իմ խորին համոզմամբ, որևէ կապ չպետք է ունենա արդեն գոյություն ունեցող, պախարակված կամ կիսով չափ պախարակված կուսակցությունների և անձերի հետ։
Նոր մտածելակերպով ընդդիմություն է պետք՝ թարմ գաղափարներով և երիտասարդ ուղեղով, որի նպատակը նախ կլինի հասարակությանն ապացուցելը, որ ինքն ունակ է ավելի լավ կառավարել, այնուհետև աթոռակռվին անցնելը։
Մինչ այժմ գոյություն ունեցած ընդդիմություններն առաջնորդվել են հակառակ տրամաբանությամբ՝ դուք գնացեք, մենք գանք, ավելի լավ կլինի։ Վստահ եմ, որ նախ պետք է ցույց տալ, որ կա երկիրն ավելի լավը դարձնելու ունակություն, լուծել հասարակության համար կարևոր հարցեր, այնուհետև պահանջել, որ իշխանությունը զիջեն կամ ավելի լավ է ընտրությունների միջոցով վերցնել իշխանությունը, այլ ոչ թե ամեն անգամ դե յուրե պայքարել, դե ֆակտո հանձնվել։