Առաջիկայում իշխանություն-ընդդիմություն հակամարտությունն ամբողջությամբ տեղափոխվելու է ընդդիմադիր դաշտ: Այսինքն, ընդդիմադիր ուժերը պայքար են տանելու, թե ով է ընդդիմության առաջնորդը: Սա կարևոր է այն առումով, թե արդյո՞ք նման պայքարի արդյունքում կձևավորվի իրական, գաղափարական ընդդիմադիր հարթակ, թե՞ կունենանք այն, ինչ ունենք: Այս հարցն իշխանության համար ևս շատ կարևոր է, որպեսզի ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող պայքարի արդյունքում ոչ թե էլ ավելի ճահճանա ընդդիմադիր դաշտը, այլ պարարտ հող ստեղծվի Հայաստանում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու համար: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ իշխանությունները ևս պետք է աջակցեն նորմալ ընդդիմադիր հարթակ ունենալու հարցում: Թվում է, թե անընդունելի հարցադրում եմ անում, բայց իրականում պետության ապագայով մտահոգ իշխանության համար կարևոր է ունենալ գաղափարական ընդդիմություն: Բացի Արցախի, Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի և էլի մի քանի կարևոր հարցերից, մնացյալ բոլոր խնդիրներում կարելի է ձևավորել գաղափարական ընդդիմադիր հարթակ: Հետևելով այսօրվա ընդդիմադիրների փոխադարձ վիրավորանքների թեմատիկային՝ մի բան հստակ է՝ այսօրվա ընդդիմադիրների որակով առողջ ընդդիմադիր դաշտ չես կարող ունենալ: Մեզ պետք են նոր որակի գաղափարական հենք ունեցող ընդդիմադիր ուժեր, ինչպիսիք, օրինակ, ՀՅԴ-ն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/766929436709467?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել