Ինձ մեկը կբացատրի՝ ինչո՞վ են Նուլանդն ու Պսակին կամ ԱՄՆ պետդեպը տարբերվում Հունգարիայի ծախու իշխանություններից: ԱՄՆ պեդեպը հավանության է արժանացրել Նուլանդի այն հայտարարությունը, որով փափկասուն տիկինն առաջարկում էր հայերին մարդասեր լինել ու դիվերսանտներին հանձնել Բաքվին: Հունգարիայի ծախու իշխանությունները «մարդասեր» գտնվեցին ու Ռամիլին Սաֆարով հանձնեցին Բաքվին, իսկ Բաքուն էլ ավելի «մարդասեր» գտնվեց և հերոսացրեց այդ կենդանուն:

Հիմա էլ ԱՄՆ որոշ գործիչներ, ի դեմս Պսակիի ու Նուլանդի, կրկին նավթադոլարների հոտ են առել ու, մարդասիրության մասին խոսելով, ուզում են, որ հայերն Ադրբեջանի 2 նորընծա ազգային հերոսներին հանձնեն Բաքվին: Տեսնես Պսակին ու Նուլանդը նույն էնտուզիազմով կպայքարեի՞ն այդ բորենիների իրավունքների համար, եթե վերջիններս առաջինների բարեկամներից մեկին կամ երկուսին հոշոտած լինեին: Այդքան մարդասեր եք՝ ազատ արձակեք Համբիկ Սասունյանին և թողեք, որ այդ մարդը վերադառնա Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել