ԱԺ քառօրյան սկսվել է, պերեստրելկեքն էլ հետը: Սաղ ուզում են ապացուցեն, որ միայն իրանք են ընդդիմություն, ու իրանցից ուժեղ ընդդիմություն չկա: Իշխանության ներկայացուցիչները ձեն էլ չեն հանում ախր։ Այսպես կոչված ընդդիմադիրներն են հիմա իրար միս ուտում: Քվեարկություններ են կազմակերպում՝ չեն քվեարկում, հետո իրար են վիրավորում, մի խոսքով, կյանքն ուրախ ա, ապրուստը՝ մեր հաշվին:
ԲՀԿ-ն էլ երեկ զգաց, որ խոսալու շատ բան չի ունենալու ու լքեց ԱԺ նիստերի դահլիճն ու բոյկոտեց քառօրյան: Սա ԲՀԿ-ի երևի թե ամենաճիշտ քայլն էր։ Իրենք նախ պետք է հասկանան իրենց հետագա անելիքներն ու ամեն ինչ ծանրութեթև անելուց հետո նոր միանան նիստերին: Դե ԵԽԽՎ-ում Նաիրայի տեղը պետք է պահպանվի, մնացածն էլ, ոնց էլ լինի, կորոշեն էլի:
Ապարանցի Պավլիկն իր շքանշաններն է ետ հանձնում՝ դրանով իսկ անարդարության դեմ պայքարելով: Պավլեն 2 նկար ունի, որոնց նայելուց հասկանում ես, որ մարդն իսկական հայրենասեր է ու հոգով է սիրում հայրենիքը: Չնայած շքանշաններով չի, որ պետք է ճանաչենք ապարանցի Պավլիկին, բայց կխնդրեմ նրան պահել իր՝ արյունով ստացած շքանշանները:
Երեկ փետրվարի 23-ն էր՝ «Հայրենիքի պաշտպանի օրը»: Ես մի բան նկատեցի, որ նոր ձվից ելած որոշ մարդուկներ իմ պապիկի անցած ճանապարհն էին ուզում նսեմացնել ու նրա ստացած վերքերն էին ծաղրում: Տո ա՛յ ֆաշիզմից պապուս շնորհիվ փրկված դեղնակտուցներ, ձեզ հավաք պահեք: Ես որքան հարգում եմ Արցախյան հերոսամարտի տղեքին, այդքան էլ հարգում եմ Հայրենական պատերազմում կռված ու հաղթանակ տարած մեր մեծերին:



