Մեկնաբանելով Արագած Ախոյանի` ԲՀԿ-ից դուրս գալու որոշումը` Վահան Բաբայանը հայտարարեց, որ կուսակցությունից դուրս գալու մեջ վատ բան չի տեսնում և քննադատում է միայն այն փաստը, որ Ախոյանը նեղ պահին է լքել ԲՀԿ-ն։
Անկեղծ ասած` մտածում էի, թե Բաբայանը կողջունի Ախոյանի քայլը։ Չէ՞ որ նախկինում ինքը նույնպես նման փորձառություն ունեցել է։ Այն էլ մի քանի անգամ։ Ընդ որում, այնպես չէ, որ իր նախկին կուսակցությունների լավ օրից է թողել-հեռացել։ Նրանք էլ էին նեղի մեջ, ինչպես Վահանն է ներկայացնում ԲՀԿ-ի այսօրվա դրությունը։
Բայց Ախոյանին ու Բաբայանին դեռ մի կողմ դնենք։ Ասում են` Նաիրա Զոհրաբյանն էլ է հեռացել Հայաստանից։ Հետաքրքիր է՝ դասալքությո՞ւն է, թե՞ տիեզերական առաքելություն ունի եվրոպաներում։ Ո՞վ ա խաբար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/1772774766280436
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել