Ով ինչ կպցրեց՝ կպցրեց...
Աստիճանաբար ԲՀԿ շարքերը նոսրանում են։ Երբ ԲՀԿ-ին միանում էին տարբեր նորահայտ ՀԿ-ներ, դա մեծ շուքով էին ներկայացնում, հիմա մի տեսակ ԲՀԿ-ն այս թեմայով լուռ է, հազիվ է խոսում դուրս եկողների մասին: Այ թե ինչ է նշանակում ստեղից-ընդեղից թիմ հավաքելն ու պատգամավորի մանդատի գայթակղությամբ կուսակցություն մարդ բերելը: Նորից եմ ասում, մարդիկ այդ կուսակցություն մտել են հիմնականում որպես իշխանական, ու բնական է, որ ստեղծված իրավիճակում նավը լքելու են: Ավելի լավ է 10 հոգանոց, բայց ամուր թիմ լինի:
ՀՀ նախագահը երեկ ետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ սա շատ կարևոր հարց է ու հստակ մեսիջ է աշխարհին, որ մենք չենք պատրաստվում նախապայմաններով Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել:
Մյուս կողմից՝ ներքաղաքական դաշտում կարող է նոր կոալիցիա ձևավորվել, որի մեջ ներգրավված կլինեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: ՀՅԴ-ի գլխավոր տարաձայնությունը ՀՀԿ-ի հետ արձանագրություններն էին, որի պատճառով էլ ՀՅԴ-ն լքել էր կոալիցիան։ Հիմա խոչընդոտն այլևս վերացված է:
Ստեղծված իրավիճակում որոշ մարդիկ կարթը գցել են ջուրն ու նստել են, շարժվում են «ով ինչ կպցրեց՝ կպցրեց» մտածելակերպով: Ժողովուրդ ջան, հավաստիացնում եմ ձեզ, այս իրավիճակում ինչ էլ կպցնեք, երկար չեք կարողանա վայելել, որովհետև իրավիճակի կարգավորումից հետո ձեր կպցրածը մի բան էլ ավելին՝ աստիճանաբար կորցնելու եք: Այնպես որ, շատ մի ուրախացեք:
Հույների և ասորիների նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունների մասով երեկ Հայաստանում արձանագրություններ կազմվեցին: Այո, Հայաստանն էլ աստիճանաբար պետք է ընդունի և դատապարտի բոլոր ցեղասպանությունները և իր դատապարտելով՝ կանգնեցնի մարդկության դեմ տեղի ունեցող հանցագործությունները:



