Շարմազանով. «Մեր երկիրը դրա համար չի անկախացել, որ ով շատ փող ունենա, նման շանտաժի լեզվով խոսի»Slaq.am-ը գրում է․

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀԿ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ դուրս չի եկել: Ըստ նրա՝ խնդիրը քաղաքակրթական է, և հիմա իրենք գնում են իրենց արած սխալը ուղղելու ճանապարհով:

«Մենք իրավուն ունենք նշելու, որ քաղաքական գործիչը, որը բիզնեսի մեջ խելակորույս հաջողությունների է հասել, ոտքերը գետից կտրվել են, և իրականության զգացումը կորցրել է, ոչ թե խոսում է քաղաքականության լեզվով, այլ այն, ինչն առաջարկվում է, և իրենց դուր չի գալիս, ասում է 100 հազար մարդ կհանեմ փողոց, դա քաղաքականություն չի: Շանտաժի լեզուն է դա, իսկ ժողովրդավարության լեզուն դա քննարկումներն են, դեբատներն են... ինքն էր չէ՞, գնդակը տշել մեր դաշտ, հիմա մենք էլ տշում ենք իր դաշտ, թող վազի, հասնի: Ինքն ասել էր իր համաժողովում, թե ցանկացած անզգույշ քայլ խոսքը վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, և 100 հազարներով մարդիկ դուրս կգան փողոց, այսինքն՝ այն, ինչ իր դուրը չի գալիս, պետք է այդպե՞ս անի:
Եղբայր, եթե դու դեմ ես սահմանադրական բարեփոխումներին, դրան ճանապարհ կա, գնա քարոզի, թող ժողովուրդը դեմ քվեարկի, բայց ապաքաղաքական գործունեությամբ զբաղվելը, դա քաղաքականություն չի: Մեր երկիրը դրա համար չի անկախացել, որ ով մի քիչ շատ փող ունենա, նման շանտաժի լեզվով խոսի և սպառնա երկրի անվտանգությանը»,-թերթի հետ զրույցում ասել է Շարմազանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել