Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի բոլոր մեղադրանքներին հակադարձել կարող է, բայց հարկեր մուծելու մասին պետք է լռի։ Նման չնչին ՀՆԱ ունեցող երկրում մի քանի միլիարդ կապիտալ դիզել օրինական աշխատելով հեքիաթ եմ համարում։ Եթե կհակադարձեք ինձ, ասեք, թե այդ ինչ որակներով է Գագիկ Ծառուկյանը տարբերվում ՀՀ մյուս բիզնեսմեններից։ Այդ ինչ հատուկ հատկանիշներ ունի նա, որ նրան ֆենոմենալ հարուստ են դարձրել։ Կամ, եթե հարկ է մուծում օրինական, այդ ինչպես է ստացվում, որ նա ամենահարոսւտ մարդկանցից է Հայաստանում, եթե ոչ ամենահարուստը և ամենախոշոր հարկատուների ցուցակում զիջում է իրենից ավելի քիչ շրջանառություն ունեցողներին։
Եթե կասեք, որ մուծում է, ես կլսեմ նրանց տնից ամենաանկեղծի խոսքը։ Ծառուկյանի մայրիկ Ռոզան մեկ անգամ չէ որ ասել է, որ հարկ չեն մուծում ու լավ են անում, որովհետև բյուջեց թալանում են ուրիշները։ Թալանում են, թե չեն թալանում, դա իրավապահները կպարզեն։ Իրավապահները նաև ձեր հյատարարությունը որպես ցուցմունք կընդունեն։ Շնորհակալություն տկն Ռոզա իրավապահների գործը թեթևացնելու համար։
Ցիտում եմ Ծառուկյանի մորը. «Լավ ենք անում, որ հարկ չենք մուծում, քանի որ ոմանք պետբյուջե մտնող այդ գումարները տանում, տանուլ են տալիս Մոնտե Կառլոյի կազինոներում»
Հ.Գ. Եթե Ծառուկյանին բռնեն, չասեք սարքած էր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1542160506049888&id=100007678606149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել