Քանի որ դոդականները վստահեցնում են, որ վե՛րջ, իշխանափոխություն է, ու հիմա արդեն նաղդ հեղափոխությունը լինելու է, ուրեմն պետք է օր առաջ պատրաստվել այդ դարակազմիկ փոփոխությանը, և պարզապես օրվա հրամայականն է մեր պետությունը հարմարեցնել թագավոր ախպորը։ Առաջարկում եմ սկզբի համար մտածենք, թե նշված երգերից ո՞ր մեկը կընտրվի որպես ՀՀ նոր օրհներգ.
1. «Gagik style», երաժշտությունը՝ PSY-ի, խոսքերը՝ Գագիկ Ծառուկյանի
Այս գեղեցիկ կոմպոզիցիայի հեղինակն ինքը՝ Դոդի Գագոն է, և նա ասես իր քաղաքական կրեդոն ու իմաստնությունն է մատուցում մեզ։ Շատ ոգեշնչող ու մտածելու տեղիք տվող այս երգն իրոք հարմար է՝ դոդացած Հայաստանի օրհներգ դառնալու համար։
2. «Գագիկ Ծառուկյան», երաժշտությունը՝ կլավիՉնիկի, խոսքերը՝ Էդո Սումգաիթսկիի
Թերևս ամենահավանական ու արժանի թեկնածուն՝ պետական օրհներգ դառնալու մեջ։ Այս հայրենասիրական երգում գովերգվում են Գագիկ Ծառուկյանի՝ կլիմայի վրա ներազդելու ունակությունները, պարող Արագածի հալյուցինոգեն տեսիլքները, մեծ բարերար լինելն ու գեղեցիկ ժպիտ ունենալը։ Հիրավի, արժանի երգ արժանի մարդու մասին։ Ափսոս, որ երգողն էր մի քիչ թլոշ։