Մի պատմություն հիշեցի.
Լրագրողը մեկնաբանում է. Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ԸՆԿԵՐԱԿԱՆ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 7:0 հաշվով` գերմանացիների առավելությամբ... Ու քար լռություն... Էդ պահին մեկը հարցնում է.
-Բա երկրո՞րդ խաղակեսը։
-Այ երկրորդ խաղակեսն արդեն ընկերական չէր:
Այ այսօր դժվարանում եմ ասել, որ լույսը կբացվի, բարին էլ հետը...
Այն պահը, որը ոչ իշխանականները խոստանում էին տարիներ շարունակ, իշխանությունների կողմից կոնկրետացավ: Ահա և առաջարկվեց «կամ-կամ»–ի տարբերակը:
Անսպասելի՞ էր։ Գուցե: Բայց առավոտյան կամ կսկսվի Վերջի սկիզբը, կամ...
Ջրաղացին ջուր լցնելու ու «թուրքը կտենա՝ կուրախանա» արդարացումներն այլևս ֆիկցիա դարձան: Առճակատումը մտավ հաջորդ փուլ. դու չես խփում` քեզ են խփում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/756016184479930?from_close_friend=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել