Եթե ինչ-որ մարդ կա, ով ափսոսանք է զգում Ծառուկյանի համար ու նրա համար, թե ինչ է սպասվում մեր կացին ախպորը, ապա ես անկեղծորեն զարմանում եմ ձեր միամտության վրա (լավագույն դեպքում՝ միամտության)։
Ո՞նց կարելի է ափսոսալ օլիգարխի համար։ Հիշեցնե՞մ, որ օլիգարխ ազնիվ ճանապարհով չեն դառնում, այն էլ Հայաստանում։ Սերժը լավ կծեց «բարերար» Ծառուկյանին։ Էդ ի՞նչ փողերով էր բարերարություն անում։ Թե՞ մոռացաք, որ դեռ մի քանի ամիս առաջ առաջինն իրա գազալցակայաններում գազի գինը բարձրացրեցին։ Թե՞ իրան կարելի ա, որ, ասենք, 10 միլիոն կթում ա ձեզանից, հետո 1000 դոլար թուլափայ ա գցում։
Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում թե ով է անողն ու ինչու։ Ես մի բան գիտեմ՝ ցանկացած օլիգարխի ոտքը եթե տրորում են, ես դրանից ուրախանում եմ։ Նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Մեկ ա, լավ ղեկավար-օլիգարխ չի եղել, իսկ լավ ղեկավար ու դոդ օլիգարխ՝ առավել ևս։
Ու այսքանով հանդերձ՝ ես մի այլ կարգի անհամբեր սպասում եմ Ծառուկյանի ֆինանսների ու եկամուտների ստուգման արդյունքներին ու մի այլ կարգի կողջունեմ, որ երբ դրանք հրապարակվեն, Ծառուկյանին նենց ռասկուլաչիտ անեն, որ մնա օրվա հացի կարոտ։