Սաստիկ արհամարհում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր, ոչինչ չանելով մեր հիասքանչ Հայրենիքի համար, հայտնվելով օտար երկրներում, անողոք քննադատում են և վարկաբեկում այն: Բարկությունս ավելի է սաստկանում, երբ Հայրենիքից դուրս բնակվող մեր հայրենակիցների մի մասը մեզ հետ շփվում է կարեկցանքով և խղճահարությամբ՝ վառ գույներով ներկայացնելով օտարի կյանքը: Ոչ ավելի, ոչ պակաս հորինվածք է կամ գուցե խաբկանք: Ես հպարտ եմ, որ ապրում եմ իմ Հայրենիքում, իսկ դժվարությունները և բարդությունները ժամանակավրեպ են: Օտարի հողը երբեք չի կարող դառնալ Հայրենիք, իսկ ընտանիքը՝ օջախ: Սա է պարզագույն ճշմարտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել