«Արմենիա» հեռուստաալիքի եթերում անդրադառնալով ԲՀԿ համաժողովում հնչած ելույթներին՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է. «Երբեմն մարդու ծիծաղը գալիս է, որ ընտրակեղծիքներից խոսում են մարդիկ, ովքեր ժամանակին իրականացրել են ընտրակեղծիքներ»:

ԲՀԿ-ի բոստանը քար նետելով՝ ԱԺՄ առաջնորդն իր զայրույթը հատկապես արտահայտել է ՀԱԿ-ի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ով 1996-ին կեղծված ընտրություններով ու բռնություններով լուսանցքում թողեց Վազգեն Մանուկյանին:

Այս առումով և ընդհանրապես եռյակի կազմում ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդես գալը Վազգեն Մանուկյանը համարել է հիմարություն: Տարօրինակ է, սակայն, որ հանրային խորհրդի նախագահը հրաժարվել է մեկնաբանել ԲՀԿ առաջնորդի ելույթը՝ մեծամտաբար ասելով, որ ինքը կարող է մեկնաբանել Պլատոնի և նրա տրամաչափի մարդկանց խոսքերը՝ վիրավորվելով, որ «իր պես գործչին» նման անկարևոր հարց է տրվում:

Հ.Գ. «Աշխարհում շրջանառվում են սարսափելի մեծ թվով կեղծ մտահոգություններ, իսկ ամենասարսափելին այն է, որ դրանց ուղիղ կեսը համապատասխանում են ճշմարտությանը». Ուինսթոն Չերչիլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել