1940 թվականի այս օրը ծնվել է անգլիացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնը: 

Անգլիացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնը «The Beatles» հիմնադիրներից մեկն է: Նա հայտնի է նաև իր սոլո-կարիերայի ընթացքում թողարկած «Give Peace a Chance», «Woman» և «Imagine» երգերով: 
Ծնվել է Լիվերպուլում: 1957 թվականին ՄըքՔարթնիի հետ միասին հիմնադրել է իր առաջին խումբը` «The Quarrymen»։ Հետագայում, երբ դրան միացել են Ռինգո Սթարն ու Ջորջ Հարիսոնը, խումբը վերանվանվել է «The Beatles»: 1970 թվականին՝ խմբի կազմալուծումից հետո, շարունակել է ստեղծագործել։ 
Սպանվել է Նյու Յորքում 1980 դեկտեմբերի 8-ին, երբ երաժիշտը կնոջ` Յոկո Օնոյի հետ պատրաստվում էր մտնել Նյու Յորքի իրենց բնակարան: Այնուհանդերձ, մինչ օրս Լենոնը շարունակում է մնալ մեր ժամանակների խորհրդանիշերից մեկը: 
Լենոնի կատարած, հեղինակած կամ համահեղինակած երգերը ամերիկյան երգերի լավագույն հարյուրյակում 27 անգամ զբաղեցրել են 1-ին տեղը: Ըստ Բի-բի-սի-ի` 2002թ. անցկացրած հարցման` Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել