Վերջին ամիսներին նավթի գների անկումը մեծ ազդեցություն է թողել նաև Ադրբեջանի տնտեսության վրա: Ամեն օր սեփական երկրի հզորացման մասին ճամարտակող Իլհամ Ալիևը վերջերս ստիպված է եղել հայտարարել, որ ժամանակն է պինդ ձգել գոտիները: Ալիևը հրաման է ստորագրել որոշ պետական կոմիտեների և դեպարտամենտների վերացման մասին: Սա նաև անխուսափելիորեն բերելու է աշխատատեղերի կրճատմանը, քանի որ այս կոմիտեներում հազարավոր մարդիկ են աշխատում: Բացի դրանից կրճատվելու են նավթային ֆոնդից դուրս գրվող գումարները: Եթե նավթի շուկայում գները չստաբիլանան, Ադրբեջանին ու մի շարք երկրներին շատ բարդ ժամանակներ են սպասվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203559902067426?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել