Եվ ոչինչ, քանի որ հայտարարություն չեղավ, կարելի է հասկանալ՝ պայմանավորվածություն չկա, ավելի պարզ՝ գնացին՝ զանգեն Օբամային: Հետո նորից, կիրակի կխոսեն ու պարզ կլինի, իսկ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում պատերազմը շարունակվում է: Դժվար է հավատալ, որ պատերազմը շուտ կավարտվի, քանի որ Եվրոպան ուկրաինական հակամարտության կողմ չէ, կողմերն իրականում ԱՄՆ ու ՌԴ են, իսկ նրանք դեռ իրար հետ չեն խոսում ու պատերազմը կանգնեցնելու հարցում միջնորդների կարիք չունեն: Հա, ի դեպ, օրերս Դոնեցկի խորհրդարանն իրեն հայտարարել է Դոնեցկ-կրիվարոժան հանրապետության իրավահաջորդ, որի մեջ մտնում են ևս մի քանի մարզեր... Էլի ասեմ, հակամարտության կողմերն իրար հետ հարաբերություն են պարզում Ուկրաինայի տարածքում ուկրաինացների կյանքի գնով...
Կից նյութն այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/847788795285788
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել