Ընկերությունների մեծամասնությունը հարատևում է 40-50 տարի, ուստի պետք է ինչ-որ բացառիկ բան ունենա ընկերությունը, որպեսզի գոյատևի 300, 500 և նույնիսկ 1300 տարի։ Երբ մենք ուսումնասիրեցինք աշխարհի հնագույն ընկերությունների տվյալները, մի քանի բան պարզ դարձավ։ Մասնավորապես՝ պարզվեց, որ մարդիկ արդեն երկար տարիների ընթացքում ցանկանում են սնվել, հարբել, սովորել ու սպանել միմյանց։
Ձեզ ենք ներկայացնում 16 ընկերություններ, որոնցից ոմանք ավելի հին են, քան, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները։
1. Նիսիյամա Օնսեն Կեիունկան, Յամանաշի, Ճապոնիա (1310 տարեկան)
Այս գարնանային հյուրանոցը գործում է 705 թվականից, ու այս ցուցանիշով այն աշխարհի հնագույն գործող հյուրանոցն է և ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում։ Հյուրանոցը կառավարվում է միևնույն ընտանիքի կողմից արդեն 52 սերունդ, ու դրա գաղտնիքը սերնդեսերունդ փոխանցվող հպարտությունն է իրենց գործով։
Զարմանալին այն է, որ հյուրանոցի աշխատակազմի որոշ պաշտոններ նույնիսկ տոնական են ու արդեն մի քանի սերունդ շարունակ դրանք զբաղեցնում են կոնկրետ գերդաստանների ներկայացուցիչներ, ինչը անձնակազմին անմնացորդ նվիրված է դարձնում իրենց աշխատանքին։ Նրանք ամբողջովին ներդրվում են իրենց աշխատանքի մեջ ու անում են ամենը, որպեսզի իրենց տոհմական աշխատանքը միայն բարգավաճի։ Հենց այս նվիրվածությունն ու հյուրընկալության՝ դարեր շարունակ ձգվող ավանդույթներն են, որ առանձնացնում են հյուրանոցը բոլոր մնացածներից։
2. Stiftskeller St. Peter, Զալցբուրգ, Ավստրիա (1212 տարեկան)
Զալցբուրգի Սուրբ Պետրոս աբբայության տարածքում գտնվող այս ռեստորանը հանդիսանում է Եվրոպայի ու գուցե նաև աշխարհի հնագույն գործող ռեստորանը։ Դրա դրական համբավը դարերի պատմություն ունի, ու այն հայտնի է որպես հացկերույթների շքեղ տեղ դեռ 9-րդ դարի սկզբից։ Շառլ Մարտել աշխարհակալ արքայի ժամանակներում հիմնված այս հաստատության մասին նկարագրում ասվում է. «Իր ավելի քան 1200-ամյա պատմության ընթացքում այն անթիվ այցելուներ է հյուրընկալել, այդ թվում նաև կարդինալների, արքաների, իսկ մեր ժամանակներում Բիլլ Քլինթոնին ու Քլինթ Իսթվուդին»։
3. Sean՛s Bar, Աթլոն, Իռլանդիա (1115 տարեկան)
Sean՛s Bar-ն Իռլանդիայի ու Եվրոպայի հնագույն բառերից է, ու դրա նկուղում արված պեղումների արդյունքում միջնադարյան մանրադրամ ու այլ գտածոներ են հայտնաբերվել։ Դրա հաջողության գաղտնիքը, թերևս, դրա գտնվելու վայրն է։ Այն գտնվում է Իռլանդիայի հենց սրտում՝ Շեննոն գետի ափին, բանուկ հին առևտրական ճանապարհի վրա, որից արդեն ավելի քան հազար տարի է՝ օգտվում են բազմաթիվ ճանապարհորդներ ու առևտրականներ։ Բարին շատ մոտիկ գտնվում է նաև 12-րդ դարում կառուցված նորմանական Աթլոն ամրոցը, որի այցելուները բաց չեն թողնում այց՝ բարի ծառայություններից օգտվելու հնարավորությունն արդեն հարյուրամյակներ շարունակ։
4. Weihenstephan գարեջուր, Ֆրիսինգ, Գերմանիա (975 տարեկան)
Այս գարեջուրը սկսել են պատրաստել Բավարիայում գտնվող Վեյհենստեֆեն աբբայությունում մոտ հազար տարի առաջ։ Դրա գաղտնիքն այդքան էլ գաղտնիք չէ. գարեջրագործները կարողացել են աննկարագրելի համեղ գարեջուր պատրաստել, որը գարեջրագործների գնահատման համակարգով 98% է ստացել։ Դրա համը հիշեցնում է բանանի, մաստակի ու կախարդության խառնուրդ։
5. Frapin Սեգոնզակ, Ֆրանսիա (745 տարեկան)
Սա կոնյակի աշխարհի լավագույն բրենդերից մեկն է, ինչպես նաև ալկոհոլի հնագույն բրենդերից մեկը։ Այն հիմնադրվել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Ֆրապին ընտանիքի կողմից ու օգտագործում է նույն գինեգործական այգիները հիմնադրման օրվանից։ Արդյունքում արտադրվում է բարձագույն կարգի կոնյակի սպիրտ։
«Ի տարբերություն այլ կոնյակ արտադրողների՝ Ֆրապինը պահպանում է արտադրության ամենաբարձր չափանիշները կոնյակի ու գինիների պատրաստման ամեն փուլում, ինչի արդյունքում վերջնական արդյունքը մոտ է լինում կատարելությանը»,-ասվում է Փալմ Բեյի Միջազգային Սպիրտերի զեկույցում։
6. The Shore Porters Society Աբերդին, Շոտլանդիա (517 տարեկան)
Եթե ձեզ պետք է ինչ-որ բեռնափոխադրում իրականացնել, ապա արդեն 500 տարի է, ինչ Աբերդինում գործում է Shore Porters Society ընկերությունը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով աշխարհի ցանկացած կետում դեռ այն ժամանակներից, երբ Կոլումբոսն իր առաջին ուղևորությունն էր կատարում ԱՄՆ։
7. Beretta, Գարդոնե, Իտալիա (489 տարեկան)
Բերետտա ընկերության զենքերից մարդիկ սպանում էին միմյանց դեռ կես հազարամյակ առաջ։ Այս զինագործական ընկերությունն արմատներով գնում է դեպի 16-րդ դար, երբ Վենետիկի Զինանոցը դրանից 185 արկեբուզ պատվիրեց։ Մի քանի գործոններ կան, որոնք այս հնագույն զինագործական ընկերության հաջողությունն են պայմանավորում. քաղաքը, որտեղ այն հիմնադրվել էր, գտնվում էր երկաթի հանքերով հարուստ սարերի մոտ, ինչը նվազեցրել է զենքի ինքնարժեքը։ Բացի դրանից, այն իր ողջ պատմության ընթացքում կառավարվել է միևնույն ընտանիքի կողմից։
8. Cambridge University Press, Քեմբրիջ, Անգլիա (481 տարեկան)
CUP-ն աշխարհի հնագույն հրատարակչությունն է, որը գտնվում է աշխարհի ամենահարգված նույնանուն համալսարանի հարևանությամբ։ Ոչ այլ ոք, քան Հենրիխ 8-րդ արքան էր, ով նրանց իրավունք էր շնորհել «տպելու ցանկացած գիրք»։
9. Whitechapel Bell Foundry Լոնդոն, Անգլիա
Whitechapel Bell Foundry ընկերությունն արդեն դարեր շարունակ պատրաստում է աշխարհի լավագույն զանգերը։ Ընկերությունը գործել է 27 միապետների իշխանության օրոք, ու այդ ընթացքում անգլիական արքաներից ու թագուհիներից ընկերությունը հյուրընկալել է Ջորջ 5-րդ արքային ու Մերի թագուհուն, ովքեր ցանկանում էին իրենց աչքով տեսնել Վեսմիսթերյան աբբայության համար պատրաստվող զանգերը։ Ի դեպ, Ֆիլադելֆիայի հայտնի ճաքած զանգը ևս պատրաստվել է հենց այս ընկերության կողմից։
10. Bushmills Քաունթիի Անթրիմ, Հյուսիսային Իռլանդիա (407 տարեկան)
Bushmills կարող է հավակնել աշխարհի հնագույն վիսկիի բրեդն լինելուն։ Ջեյմս 1-ին արքան շնորհեց վիսկի արտադրելու արտոնություն Սըր Թոմաս Ֆիլիպին 1608 թվականի ապրիլի 20-ին, ու այդ օրվանից ընկերությունը չի դադարեցրել իր աշխատանքը՝ տալով աշխարհին այնպիսի հայտնի վիսկիի բրենդեր, ինչպիսիք են James Joyce giving a nod և "Ulysses" բրենդերը։
11. Zildjian Ստամբուլ, Թուրքիա (392 տարեկան)
ԱՄՆ-ի հնագույն ընկերություններից մեկը հանդիսացող Zildjian հարվածային գործիքներ արտադրող ընկերությունը հիմնադրվել է Օսմանյան կայսրությունում մեր հայրենակից Ավեդիս Զիլդջյանի կողմից։ Հետագայում նրա ընտանիքը տեղափոխեց իր ընկերությունը Միացյալ Նահանգներ։ Այժմ աշխարհում լավագույնը համարվող հարվածային գործիքները կրում են այս բրենդի անունը, իսկ դրանք նախընտրել են այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Ռինգո Սթարը Բիթլզից, Նիլ Փերթը Ռաշից և Չարլի Ուոթթսը Ռոլլինգ Սթոունզից։ Ընկերությունն այնքան հարգված էր, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Միացյալ Նահանգների իշխանությունները թույլատրել էին դրան շրջանցել կապար գնելու արգելքը։
12. Gekkeikan սակե, Կիոտո, Ճապոնիա (378 տարեկան)
Gekkeikan ընկերությունը, որը տիրապետում է ԱՄՆ-ի սակեի շուկայի 25 տոկոսին, հանդիսանում է աշխարհի ամենահայտնի սակե արտադրող ընկերություններից մեկը։ Իր ավելի քան 370 տարի հաշվող պատմությունն այս ընկերությունը սկսել է Կիոտոյի Ֆուշիմի թաղամասում, որն իրականում իդեալական տեղ է՝ սակե արտադրելու համար։ Այնտեղ ամեն ինչ իդեալական է՝ ջերմային ռեժիմից մինչև բարձրորակ խմելու ջուրը։ Այս բարձրակարգ սակեն հենց առաջին ձեռքից համտեսելու համար կարող եք անգամ այցելել Կիոտոյում գտնվող Gekkeikan սակեի թանգարան։
13. Շիրլի ագարակը, Չարլզ Սիթի, Վիջինիա (377 տարեկան)
Ամերիկայի պատմության հնագույն ընկերությունը, որը պատկանել է միևնույն ընտանիքին, Շիրլի ագարակն է, որը գտնվում է Վիրջինի նահանգի Ջեյմս գետի ափին։ Համաձայն ագարակի պատմագրության՝ այն կարողացել է դիմակայել հնդացիների ապստամբություններին, Բեյքոնի ապստամբությանը, Ամերիկյան հեղափոխությանը, Ամերիկյան քաղաքացիական պատերազմին ու անգամ Մեծ Դեպրեսիային։ Դրա հիմնադիրները ժամանել էին Նոր Երկիր ու հիմնել էին այս ագարակն անգլիացիների կողմից Ջեյմսթաունի հիմնադրումից 4 տարի անց, ու արդեն 11 սերունդ է, ինչ այս ընտանիքը կառավարում է ագարակը՝ պահպանելով Ամերիկայի առաջաբնակների էթիկան ու ոգին։
14. Royal Delft սպասք Դելֆթ, Նիդերլանդներ (362 տարեկան)
Աշխարհի ամենաթանկարժեք սպասքն արտադրող ընկերությունը գալիս է հոլանդական Դելֆթ քաղաքից։ Այն այնքան նշանավոր է ու այնքան հարգված, որ միակն է, ով ունի Արքայական Դելֆթ կնիքն օգտագործելու իրավունքը։ Դրա արտադրած էլեգանտ կապույտ ու սպիտակ սպասքը, ծաղկամաններն ու այլ տարաները հոլանդացիների իդենտիֆիկացման անբաժանելի մասն են կազմում։ Իսկ իր շուրջ 3.5 դար հաշվող պատմությամբ ընկերությունը հանդիսանում է նաև համազգային պարծանքի առարկա։
15. Twinings Tea Լոնդոն, Անգլիա (309 տարեկան)
Անհնար է պատկերացնել Բրիտանիան՝ առանց այս բրենդի թեյ։ Դրա հիմնադիր Թոմաս Թվայնինգն իր անուրանալի ավանդն է ունեցել բրիտանական մշակութային իդենտիֆիկացիայի ձևավորման հարցում։ Դեռ 18-րդ դարում նրա արտադրած Gunpowder կանաչ թեյի 100 գրամը վաճառվում էր այսօրվա փոխարժեքով 260 դոլարին համարժեք գումարի դիմաց։
Բացի նրանից, որ Twinings-ը բրիտանական հնագույն ընկերություններից մեկն է, այն ունի ամենահին անփոփոխ լոգոն, որն օգտագործվում է մին օրս։
16. Sotheby՛s, Լոնդոն, Անգլիա (271 տարեկան)
Անգլիացի գրքավաճառ Սեմյուել Բեյքերը փոխեց աշխարհհը՝ կազմակերպելով գրքերի աճուրդ 1744 թվականին։ Դա հանրահայտ Sotheby՛s աճուրդի առաջին քայլն էր, որը հետագայում դարձավ թանկարժեք ու գերթանկարժեք ձեռքբերումների հոմանիշը։ Այս հռչակավոր աճուրդի գաղտնիքը կայանում է նրանում, որ այն միշտ թրենդերի առջևում է ու զգում է, թե ինչ են ուզում գնել մեծահարուստները՝ մետաղադրամնե՞ր, արվեստի բարձրակարգ գործե՞ր, անշարժ գո՞ւյք, թե ուրիշ ինչ-որ բան։